26/06/2015 09:54
Բիբինը Մոսկվայում է
ՀԷՑ տնօրենների խորհուրդը այս օրերին նիստ է հրավիրել, որին մասնակցելու համար Մոսկվա է մեկնել նաև «Հայաստանի էլէկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գլխ. տնօրեն Եվգենի Բիբինը: Այս մասին «Հայկական Ժամանակի» թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀԷՑ-ի հասարակայնության և ԶԼՄ հետ կապերի դեպարտամենտի պետ Նատալյա Սարջանյանը՝ պատասխանելով հարցին, թե ճի՞շտ է արդյոք, որ Բիբնը այս օրերին Երևանում չէ, և եթե այո՝ որտե՞ղ է նա գտնվում: Նա հաստատել է Երևանից Բիբինի բացակայության մասին տեղեկատվությունը և հայտնել, որ այս օրերին նա Մոսկվայում մասնակցում է ՀԷՑ տնօրենների խորհրդի նիստին:
Թերի թղթակցի հարցին՝ նիստն արտահե՞րթ է հրավիրվել, Սարջանյանը պատասխանել է, որ այն պլանային է, հերթական նիստ է: