26/06/2015 15:37
Փաստաբան. Ոստիկանության գործողությունները եղել են ոչ իրավաչափ
«Հավաքների ազատության մասին» օրենքի համաձայն՝ լրագրողը չի հանդիսանում հանրահավաքի մասնակից և Ոստիկանության որևէ աշխատակից լրագրողի աշխատանքը խոչընդոտելու պարագայում ըստ օրենքի պատասախանատվություն է ենթարկվում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը:
Նրա խոսքով՝ ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ են եղել նաև հունիսի 23-ի լուսադեմին ակցիա իրականցնող երիտասարդների նկատմամբ:
Փաստաբանը նաև մտավախություն հայտնեց, որ ոստիկանների գործողությունները ուսումնասիրող ծառայողական քննության հետևանքով մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվի:
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին 05.40-ի սահմաններում ոստիկանությունը ֆիզիկական ուժի կիրառմամբ ցրել է նախօրեից նախագահական նստավայրի դիմաց էլեկտրաէներգիայի դեմ պայքարող «Ոչ թալանին» նախաձեռնության նստացույցը: Շուրջ 9 ժամ տևած բանակցություններից հետո ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել:
Նրանք ցրել են նաև Ազատության հրապարակում հավաքված ցուցարարներին: