26/06/2015 15:00
«Այսօր կա՛մ այս կողմ կլինի, կա՛մ այն կողմ». ՀՀԿ-ն ԳՄ նիստ է հրավիրել
Այսօր երեկոյան ՀՀԿ-ն Գերագույն մարմնի նիստ է հրավիրել: Սովորաբար այն գումարվում է հինգշաբթի օրերին, սակայն քանի որ նախօրեին հանրապետության ղեկավարը՝ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, Հայաստանում չէր, որոշում է կայացվել այսօր հրավիրել ԳՄ նիստը:
Aysor.am-ի աղբյուրի համաձայն՝ հաշվի առնելով լարված իրավիճակը, որը ձևավորվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման մասին որոշումը հաստատելուց հետո, օրակարգի հիմնական հարցը հենց սրան է վերաբերելու՝ ի՞նչ անել ու հատկապես ինչպես թույլ չտալ, որ իրավիճակը դառնա անկառավարելի: Հենց այս պատճառով էլ, ի տարբերություն նախորդ դեպքերի, ՀՀԿ ԳՄ նիստը կգումարվի այսօր և ոչ թե հաջորդ հինգշաբթի, ինչպես լինում էր սովորաբար:
Մեր աղբյուրը նշեց նաև, որ չի բացառում բեկումնային զարգացումները՝ «այսօր կամ այս կողմ կլինի, կամ այն կողմ»: