26/06/2015 13:46
1000-5000-ով կաշառված սադրիչներ կան. Բաղրամյանում հորդորում են զգոնությունը չկորցնել
«Ժողովուրդ, ձեր կողքերը ուշադիր նայեք, 1000-5000 դրամով կաշառված մարդիկ կան, որ ուզում են պռովոկացիաներ անել: Զգոն եղեք»,- քիչ առաջ Բաղրամյան պողոտայում, ընդհատելով առավոտվանից հնչող երաժշտությունը, բարձրախոսով հայտարարեց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամը:
Զգոնության հորդորից հետո նա վստահություն հայտնեց, որ խաղաղ ակցիան կհասնի իր նպատակին:
Նշենք, որ առավոտվանից, չնայած անձրևային եղանակին, ցուցարարները շարունակում են երգել ու պարել Բաղրամյան պողոտայում: