26/06/2015 20:00
Օսիպյանը կոպիտ է. Բացեք Մաշտոցի պողոտան, հակառակ դեպքում ոստիկանությունը կդիմի կտրուկ քայլերի
Նշենք, որ քիչ առաջ երթի մասնակիցներին հայտարարվեց, որ փակ է Մաշտոցի պողոտան և Երևանի տարբեր հատվածներում շարունակվում է պայքարը էլեկտրաէներգիայի թանկացման դեմ, ինչը հավաքվածները մեծ ոգևորությամբ և բացականչություններով ընդունեցին:
Մ. Սարգսյանը Վ. Օսիպյանին ասաց, որ նախապես հայտարարված երթի մասնակիցները ուղղակի որոշել են նստել պողոտայում, ինչին Վ. Օսիպյանը կտրուկ կերպով արձագանքեց.
«Ես խնդրում եմ ու պահանջում, որ բացվի Մաշտոցի պողոտան, մի սահմանափակեք այլոց իրավունքները: Հասկացանք՝ Բաղրամյան պողոտայի այս հատվածը պարալիզացվել է, դուք շարունակում եք նույնը Մաշտոցի պողոտայում, դա անթույլատրելի է: Խնդրում եմ, վերականգնեք երթևեկությունը: Մենք տեղեկություններ ունենք, որ Կոնսերվատորիայի դիմաց ևս նույնն է նախապատրաստվում»:
Մ. Սարգսյանի առարկություններին, թե երթի մասնակիցները որոշել են ուղղակի նստել և դա նախատեսված չի եղել, Վ. Օսիպյանը պատասխանեց. «Դուք ինչի՞ համար եք, Դուք գոյություն չունե՞ք որպես համակարգող խումբ, չկա՞ արդեն համագործակցություն ոստիկանության հետ: Դադարեցրեք այդ ամենը, եթե չեք տիրապետում, Դուք ստանձնել եք այդ պատասխանատվությունը, Դուք ի վիճակի չեք դրան, իսկ եթե վաղը մյուս օրը այստեղ դեպք կատարվի, ո՞վ է պատասխան տալու»: