27/06/2015 13:14
Զինվոր Արման Եփրեմյանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Արման Մայիսի Եփրեմյանին՝ Հայրենիքի սահմանները պաշտպանելիս, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության և անձնազոհության համար հետմահու Արիության մեդալով պարգևատրելու մասին: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:
Նախորդող հրապարակում՝ Զոհ ունենք սահմանին