27/06/2015 14:17
Լավագույնս հնարավորություն է ընձեռվում իշխանությունների և հասարակության միջև առկա անջրպետը վերացնել. Սոցիոլոգ
«Իշխանությունները պետք է ընդառաջեն ցուցարարներին, էլէներգիայի սակագնի թանկացման որոշումը պետք է կասեցվի: Ավելին՝ ես կարծում եմ, որ կան բոլոր հնարավորությունները չղյալ հայտարարելու համար այս որոշումը»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց սոցիոլոգ Սամվել Մանուկյանը:
Նա մատնանշեց, որ այսօր ունենք երիտասարդների մի խումբ, որը ձևավորվել է վերջին հինգ-տասը տարիների ընթացքում, ովքեր շատ անկախ են մտածում ու բավականաչափ ինքնաբավ են.
«Նրանց պահանջը, որպես քաղաքացիների, արդարացված է, և իշխանությունները այս լավագույն հնարավորությունը՝ ժողովրդի ու հատկապես ակտիվ երիտասարդության հետ երկխոսություն ու շփում ձևավորելու համար ուղղակի չպետք է բաց թողնեն»,- ասաց նա՝ կրկնելով, որ վերջին իրադարձությունները լավագույնս հնարավորություն են ընձեռում իշխանությունների և հասարակության միջև առկա անջրպետը վերացնելու համար: