«Ինտեր ՌԱՕ»-ն պատրաստ է վաճառել ՀԷՑ-ը
29/06/2015 12:30

«Ինտեր ՌԱՕ»-ն պատրաստ է վաճառել ՀԷՑ-ը

Հայաստանում ընթացող բողոքի ակցիաներն ու իշխանությունների կողմից հնչեցրած խոստումը՝ ազգայնացնել «Հայաստանի էլեկտրական ցանցերը» կարող են ստիպել «Ինտեր ՌԱՕ»-ին վաճառել ՀԷՑ-ը: «Կոմերսանտ» թերթի աղբյուրների հաղորդմամբ՝ հոլդինգն արդեն բանակցություններ է վարել Ռուսաստանի հայազգի գործարարների հետ, այդ թվում նաև «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի հետ:

Թերթը նշում է, որ նոր սեփականատեր գտնելը բարդ է, քանի որ սակագների անհավասարակշռությունը հանգեցրել է նրան, որ ՀԷՑ-ը զգալի  պարտքեր է կուտակել, իսկ ցուցարարները պահանջում են, որպեսզի իշխանությունները այդ կորուստները պետական բյուջեի հաշվին չփոխհատուցեն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ռուսական «Ինտեր ՌԱՕ»-ում վաճառքի մասին լուրերը չեն մեկնաբանում: Ինչ վերաբերում է «Տաշիր» խմբի կողմից ընկերությունը ՀԷՑ-ը գնելու հավանականությանը, ապա այս լուրջ դեռ օրերս «Տաշիրից» հերքել էին:
 

«Ինտեր ՌԱՕ»-ն պատրաստ է վաճառել ՀԷՑ-ը