30/06/2015 10:15
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները դադարեցնում են նստացույցը
«Ոչ Թալանին» նախաձեռնության անդամները երեկ երեկոյան հայտարարեցին, որ Ազատության հրապարակում դադարեցնում են նստացույցը:
Այս մասին Ազատության հրապարակում հայտարարեց Մաքսիմ Սարգսյանը:
Նստացույցը դադարեցվում է տեխնիկական պատճառներով, իսկ հետագա անելիքների մասին քննարկումներ կլինեն: Նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ առաջիկայում հանդես կգան մամլո ասուլիսով, որի ընթացքում կպատասխանեն բոլոր հարցերին: