02/07/2015 16:27
Ճանապարհային ոստիկանության պետ է նշանակվել Արմեն Հակոբյանը
ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ
Արմեն Հակոբյանը: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից:
Ա. Հակոբյանը ՀՀ ոստիկանության պետի 2011 թ. նոյեմբերի 7-ի հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնին:
ՀՀ ոստիկանության պետի 2015 թ. հուլիսի 2-ի հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանություն ծառայության պետի պաշտոնին:
ՀՀ Նախագահի 2014 թ. հրամանագրով Ա. Հակոբյանը պարգևատրվել է «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով, ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ ոստիկանության պետի հրամաններով՝ մարտական զենքերով, ՀՀ ոստիկանության պետի, ՀՀ պաշտպանության և արդարադատության նախարարների, ՀՀ գլխավոր դատախազի, ՌԴ ՆԳ նախարարի ու այլ գերատեսչությունների պարգևներով:Նշենք, որ մինչև այդ ՃՈ պետի պաշտոնը զբաղեցնում էր գեներալ-մայոր Արտակ Հարությունյանը, որն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: