07/07/2015 09:50
Արծվիկ Մինասյան. ՍԴ-ն պետք է չեղյալ համարի կենսաթոշակային համակարգի մասին օրենքը
«Այսօր ՍԴ-ից մեր ակնկալիքը մեկն է, որ դիմումը բավարարվի, և օրենքը ճանաչվի Սահմանդրությանը հակասող և անվավեր: Դրա համար բոլոր իրավական և փաստական հիմքերը ներկայացված են ՍԴ»,- «168 Ժամի» թղթակցին ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով այսօր Սահմանադրական դատարանում կայանալիք դիմումի քննությանը՝ Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքը սահմանդրությանը հակասող ճանաչելու վերաբերյալ:
Ըստ նրա՝ հավանական է, որ ՍԴ-ն վճիռ կկայացնի արդեն այսօր, օրվա երկրորդ կեսին. «Եթե հայցադիմումը լիովին բավարարվի, նշանակում է, որ պարտադիր կուտակայինը վերացվում է: Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչը վերածվում է կամավոր մոտեցումների, այսինքն՝ կամավոր սկզբունքի ամբողջական որդեգրման և խրախուսման համակարգի գործադրման: Եթե մասնակի բավարարվի, պետք է դիտարկել՝ ըստ որոշմամբ ներկայացված հիմնավորումների»,- ասել է Ա. Մինասյանը: