Բ. Սահակյան. Ամերիկայի հայկական համագումարը մեծ դեր ունի  քաղաքական, տնտեսական ոլորտներում Արցախին սատարելու գործում
13/07/2015 12:42

Բ. Սահակյան. Ամերիկայի հայկական համագումարը մեծ դեր ունի քաղաքական, տնտեսական ոլորտներում Արցախին սատարելու գործում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը՝ կազմակերպության հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Արցախի նախագահ Սահակյանը կարևորել է Ամերիկայի հայկական համագումարի դերը քաղաքական, տնտեսական և տեղեկատվական ոլորտներում Արցախին սատարելու, մեր հանրապետության մասին աշխարհին ճշմարտացի տեղեկություններ ներկայացնելու գործում:

Բ. Սահակյան. Ամերիկայի հայկական համագումարը մեծ դեր ունի քաղաքական, տնտեսական ոլորտներում Արցախին սատարելու գործում