17/07/2015 14:20
Օրական 68 րոպե և ավելի սմարթֆոն օգտագործելը կարող է վկայել դեպրեսիայի մասին
Օրական 68 րոպե և ավելի սմարթֆոն օգտագործելը կարող է վկայել դեպրեսիայի մասին: Այս մասին հայտնում են ԱՄՆ Northwestern University Feinberg School of Medicine-ի գիտնականները:
Ինչքան երկար է անձը սմարթֆոն օգտագործում, այդքան բարձր է դեպրեսիայի հավանականությունը: Օրական 68 րոպեից ավելի սմարթֆոնի հետ աշխատող մարդիկ ավելի հաճախ են դեպրեսիայով տառապում, իսկ երջանիկ ու հոգեպես առողջ մարդիկ իրենց սմարթֆոնին օրական 17 րոպե են տրամադրում:
Դեպրեսիայով տառապող մարդիկ ավելի հաճախ սմարթֆոնները տանն են օգտագործում կամ որևէ այլ տարածքներում՝ մինիմալ շարժումներով: