Չիրագովի վճիռը չի կարող ազդել ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցային գործընթացի վրա

20/07/2015 19:36

Չիրագովի վճիռը չի կարող ազդել ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցային գործընթացի վրա


ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, 2006-2012թթ. Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ Էմիլ Բաբայանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է «Չիրագովը և այլոք ընդդեմ Հայաստանի» գործով վճռի շահարկումներին և Էլմար Մամեդյարովի վերջին հայտարարություններին:

- Պարոն Բաբայան, մի քանի օր առաջ Ադրբեջանի արտաքին գործեր նախարար Էլմար Մամեդյարովը ընդարձակ հարցազրույց էր տվել ադրբեջանական ԱզերԹաջ գործակալությանը, որտեղ մեկնաբանել էր Եվրոպական դատարանի «Չիրագովը և այլոք ընդդեմ Հայաստանի» վճիռը: Հարցազրույցի ընթացքում անդրադարձ կար նաև Ձեր կողմից, մինչ դատարանի  վճռի հրապարակումը, նույն գործի վերաբերյալ մամուլով ներկայացված մեկնաբանություններին: Ձեր դիրքորոշումները փոխվե՞լ են վճռի հրապարակումից հետո:


- Ադրբեջանի պետական լրատվական գործակալությանը տված իր հարցազրույցում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Մամեդյարովը ներկայացրել էր իր դիտարկումները Եվրոպական դատարանի «Չիրագովը և այլոք ընդդեմ Հայաստանի» վճռի վերաբերյալ, ինչպես նաև հպանցիկ անդրադարձել էր «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» վճռին: Հարցազրույցում անդրադարձ կա իմ կողմից մինչ Եվրոպական դատարանի կողմից վճիռների հրապարակումը ներկայացրած դիտարկումներին : Այստեղ կցանկանայի հատուկ ընդգծել, որ ես իմ դիտարկումները ներկայացրել եմ այն ժամանակ երբ դատարանի վճիռները դեռ հրապարակված չէին և հարցազրույցիս նպատակն էր ներկայացնել այն սկզբունքները, որոնց վրա իմ կարծիքով հիմնվելու է Եվրոպական դատարանը վճիռներ կայացնելիս: Հարցազրույցիս այն հատվածում, որին հղում կա պարոն Մամեդյարովի հարցազրույցում, ես ընդգծել էի, որ Եվրոպական դատարանի վճիռների վրա կարող են ազդել քաղաքական կամ աշխարհաքաղաքական գործոններ և, որ ամենավտանգավորն է, այն կարող է ունենալ  քաղաքական և աշխարհաքաղաքական հետևանքներ և նաև հույս էի հայտնել, որ Եվրոպական դատարանի դատավորները հստակ կգիտակցեն թե ինչ կարևորության գործ է իրենց առջև: Իմ կողմից հնչեցրած այս միտքը հակադրելով Հայաստանի արտաքին գործերի նախարար պարոն Նալբանդյանի այն մտքի հետ, որ Չիրագովի վճիռը չի կարող ազդել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցային գործընթացի վրա, պարոն Մամեդյարովը հանգել է այն եզրակացության, որ Չիրագովի գործով վճիռը Հայաստանում շոկ է առաջացրել:

Միանշանակ է, որ իմ կողմից մինչ վճռի հրապարակումը արած դիտարկումների և պարոն Նալբանդյանի արդեն վճռի հրապարակումից հետո արված դիտարկումների մեջ հակասություն չկա:  Ավելին՝ պարոն Նալբանդյանի, որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հիմնական պատասխանատուներից մեկի արած այն հայտարարությունը՝ որ Եվրոպական դատարանի վճիռը չի կարող ազդեցություն ունենալ բանակցային գործընթացի վրա, ապացույցն է այն բանի, որ Եվրոպական դատարանը իսկապես գիտակցել է հարցի ողջ լրջությունը և զերծ է մնացել այնպիսի ձևակերպումներից, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ ղարաբաղյան խնդրի կարգավորման համար: Ի դեպ, հենց նման հույս էի հայտնել ես իմ հարցազրույցում:

- Ի՞նչ կասեք շոկի մասին: Իսկապե՞ս Չիրագովի վճիռը շոկ է առաջացրել: 

Չեմ կարող համաձայնել պարոն Մամեդյարովի այս մտքի հետ, Չիրագովի գործը Հայաստանում շոկ չի առաջացրել և ըստ էության չէր էլ կարող առաջացնել, քանի որ դրանում մեզ համար որևէ անսպասելի բան չկար: Եվս մեկ անգամ ընդգծեմ, որ Եվրոպական դատարանը հստակ գիտակցելով այս գործի ամբողջ լրջությունը և դրանում առկա ցանկացած անզգույշ ձևակերպման հետևանքները, չափազանց բծախնդիր է մոտեցել վճռում առկա ձևակերպումներին: Ըստ էության դատարանը, ինչպես դա պահանջում է կոնվենցիան, կենտրոնացել է իր առջև եղած կոնկրետ դիմումատուների կոնկրետ գանգատի քննության վրա և ի հեճուկս Ադրբեջանի իշխանությունների սպասելիքների՝ զերծ է մնացել տվյալ գործով կոնկրետ դիմումատուների իրավունքների պաշտպանության շրջանակից դուրս որևէ հարցի քննարկումից:    
   
- Ադրբեջանական կողմը պնդում է, որ Եվրոպական դատարանը արձանագրել է, որ Հայաստանը օկուպացրել է ադրբեջանական տարածքներ.

Վճռում, որևէ տեղ դատարանը չի նշել, որ Հայաստանը օկուպացրել է Լաչինը կամ որևէ այլ տարածք և այս հանգամանքը զարմանալի չի կարող լինել միջազգային իրավունքին և մասնավորապես Եվրոպական դատարանի նախադեպերին քիչ թե շատ ծանոթ որևէ մեկի համար: Եթե դատարանը ապացույցներ ունենար, որ Հայաստանը օկուպացրել է խնդրո առարկա տարածքները, ապա հենց միայն այդ փաստը բավարար կլիներ նշված տարածքների նկատմամբ Հայաստանի իրավազորությունը ճանաչելու համար, օրինակ՝ ինչպես դա արեց Լոիզիդուն ընդդեմ Թուրքիայի գործով: Նման իրավիճակում դատարանը կարիք չէր ունենա անդրադառնալու Հայաստանի «որոշիչ ազդեցությանը» և քննարկելու տրամադրված տնտեսական, քաղաքական և այլ կարգի օգնությանը: Այլ խոսքով՝ դատարանի համար «որոշիչ ազդեցություն» քննարկելու անհրաժեշտությունը առաջանում է միայն այն դեպքում երբ օկուպացիան ապացուցված չէ:

- Այդ դեպքում, ինչպե՞ս կմեկնաբանեիք Չիրագովի վճռի հետ կապված Ադրբեջանի տարբեր պաշտոնյաների կողմից հնչող հաղթական շեշտադրումները:

- Անկեղծ ասած, ես մի փոքր զարմացած եմ նման շեշտադրումների կապակցությամբ: Տպավորություն կարող է ստեղծվել, որ Չիրագովի գործը Ադրբեջանի իշխանությունների երկարաժամկետ ռազմավարական հաշվարկների և հետևողական աշխատանքի արդյունք է: Իրականում իրավիճակը բացարձակապես այլ է: Ես Չիրագովի գործով ներգրավված եմ եղել առաջին իսկ օրից, մանրամասնություններով ծանոթ եմ ինչպես դիմումատուների, այնպես էլ Ադրբեջանի որպես երրորդ կողմ ներկայացված բոլոր փաստարկներին: Անհրաժեշտ եմ համարում պարզաբանել մի կարևոր հանգամանք, Չիրագովի գործում ներգրավված բոլոր վեց դիմումատուները ազգությամբ քրդեր են և նրանց շահերի պաշտպանությունը, սեփական նախաձեռնությամբ ստանձնել է Լոնդոնում գործող Քրդական մարդու իրավունքների ծրագիրը (Kurdish Human Rights Project (KHRP)): Ավելին՝ ոչ թե դիմումատուներն են դիմել նշածս կազմակերպությանը Եվրոպական դատարան հայց ներկայացնելու խնդրանքով, այլ այս կազմակերպությունն է նախաձեռնել հայցի հարուցումը, որպես Ադրբեջանում ազգությամբ քուրդ բնակչության շահերի պաշտպանության ծրագրի բաղկացուցիչ մաս:

Ադրբեջանի իշխանությունները որևէ առնչություն չեն ունեցել այս գանգատի Եվրոպական դատարան ներկայացնելու հետ: Ավելին` երբ նշածս կազմակերպության ղեկավար Քերիմ Յիլդիզը (Kerim Yildiz) մինչ Եվրոպական դատարան դիմումատուների անունից գանգատ ներկայացնելը 2005 թվականի փետրվարի 9-ին այցելել է Բաքու, որպեսզի հանդիպի հենց այս գործով դիմումատուների հետ, նա Բաքվի օդանավակայանում ձերբակալվել է և 13 ժամ կալանքի տակ պահվելուց հետո ազատ է արձակվել միայն Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանության միջամտությունից հետո, սակայն արգելվել է նրա մուտքը և նա վտարվել է Ադրբեջանից : KHRP-ի ղեկավարի նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների նման վերաբերմունքը պատահական չէ եթե հաշվի առնենք, որ այս կազմակերպությունը տարածաշրջանում իրականացնում է իրավապաշտպան գործունեություն և լուրջ մասնակցություն է ունեցել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառուցման դեմ իրավապաշտպանների կողմից կազմակերպված արշավին:

Ադրբեջանի կառավարության որպես երրորդ կողմ ներկայացված փաստարկների հիմնական նպատակը, ինչպես ցանկացած այլ ատյանում, Եվրոպական դատարանում նույնպես, եղել է հասնել նրան որպեսզի Եվրոպական դատարանը իր վճռում արձանագրի, որ Հայաստանը օկուպացրել է Ադրբեջանի տարածքները: Ի տարբերություն Ադրբեջանի կառավարութան՝ դիմումատուների ներկայացուցիչների հիմնական նպատակը եղել է կոնկրետ դիմումատուների իրավունքերի պաշտպանությունը:

- Արդյունքում, ի՞նչ իրավիճակ է ստեղծվել Չիրագովի վճռից հետո:

- Իրավիճակը հետևյալն է՝ ունենք Եվրոպական դատարանի վճիռը, որը կոնկրետ գործով արձանագրել է կոնկրետ վեց դիմումատուների իրավունքների խախտում և դրա համար պատասխանատու է համարել Հայաստանին, հիմք ընդունելով այն որ Հայաստանը Արցախին տրամադրում է քաղաքական, տնտեսական և այլ բնույթի այնպիսի օգնություն առանց որի Արցախը չի կարող գոյատևել: Դուք որևէ նորություն տեսնում ե՞ք դատարանի այն ձևակերպման մեջ, որ Հայաստանը Արցախին տրամադրում է բազմաբնույթ օգնություն: Հայաստանը երբևէ թաքցրե՞լ է այս հանգամանքը: Իսկ բնական չէ՞ որ ադրբեջանական բանակի դեմ միայնակ մնացած և ֆիզիկական բնաջնջման եզրին կանգնած Արցախի ժողովրդին Հայաստանը պետք է օգներ: Կա՞ մի որևէ նորմալ պետություն, որ նման պայմաններում չէր օգնի իր հայրենակիցներին: Ի դեպ Արցախի ժողովրդին միայն Հայաստանը չէ որ օգնում է, օրինակ՝ մինչ օրս Ամերիկայի Միացյալ Նահանգները առանձին օգնություն են տրամադրում պատերազմի արդյունքում դժվար կացության մեջ հայտնված Արցախի ժողովրդին:

- Այսինքն, ըստ Ձեզ, Եվրոպական դատարանը արձանագրե՞լ է միայն այն, ինչ արդեն վաղուց հայտնի էր:

- Այո այդպես է, և դրա համար կան ծանրակշիռ պատճառներ, որոնց ես արդեն առիթ ունեցել եմ անդրադառնալու նախկինում: Չիրագովի և նաև Սարգսյանի գործով Եվրոպական դատարանը մինչև վերջ խուսափեց կազմել դատավորների խումբ և այցելել ԼՂՀ տեղում ծանոթանալու իրերի դրությանը: Նման հնարավորություն նախատեսված է Եվրոպական դատարանի կանոնագրքով և Հայաստանը բազմիցս առաջարկել և նույնիսկ պահանջել է կազմակերպել նման տեղատեսություն: Մի իրավիճակում երբ դատավորները անձամբ տարածաշրջան չեն այցելել և հետևաբար, չունեն սեփական կարծիք տեղում իրավիճակի վերաբերյալ, նրանց այլ բան չի մնում քան հենվել միջազգային այն կառույցների կարծիքների վրա, որոնք զբաղվել են ղարաբաղյան հակամարտության խնդրով: Այսինքն դատարանը նոր փաստեր ինքնուրույն չի էլ փորձել հավաքել այլ հենվել է միջազգային կազմակերպությունների արդեն իսկ հրապարակված տեսակետների վրա:

Այստեղ կուզենայի անդրադառնալ ադրբեջանի իշխանությունների ամենասիրած թեմային՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտնի բանաձևերին: Ինչպես հիշում եք, 1993 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունած 4 բանաձևերը մշտապես եղել են Ադրբեջանական պաշտոնական այն տեսակետի անկյունաքարը, որի համաձայն Հայաստանը օկուպացրել է Ադրբեջանի յոթ շրջանները: Հատկանշական է որ 2014 թվականի սեպտեմբերի 24 ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցրած իր ելույթում անդրադարձավ հայտնի բանաձևերին՝ մասնավորապես նշելով, որ ոչ մի բանաձևում Հայաստանը չի նշվել որպես հակամարտող կողմ: Նախագահը շեշտեց, որ մեր երկրին ուղղված կոչերում միայն խոսվում էր «շարունակել ազդեցություն գործադրել» ԼՂ հայության վրա հակամարտությունը դադարեցնելու համար, ինչը Հայաստանը լիարժեք իրականացրել է, և նաև դրա շնորհիվ 1994թ. կնքվել է զինադադար:  Նախագահի ելույթի համարյա նույն ձևակերպումները օգտագործում է նաև Եվրոպական դատարանը իր վճռում (տես 173-րդ պարբերություն) ըստ էության հակադրելով Human Rights Watch-ի կարծիքը, որ Հայկական բանակը ներգրավված է եղել ղարաբաղյան հակամարտությանը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին, որոնցում խոսք է գնում միայն «տեղական հայկական ուժերի» մասին և Հայաստանին կոչ է արվում «շարունակել ազդեցություն գործադրել» տեղի բնակչության նկատմամբ, ինչը և Հայաստանը արել է: Այսինքն Եվրոպական դատարանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը օգտագործում է որպես հիմնական փաստարկ ցույց տալու համար, որ Հայկական բանակի ներգրավվածությունը ապացուցված չէ:     

- Ինչպիսի՞ն կլինի դիմումատուներին տրամադրվելիք փոխհատուցումը:

- Այս պահին ունենք հետևյալ իրավիճակը, կա Եվրոպական դատարանի վճիռ, որով արձանագրվել է կոնկրետ վեց դիմումատուների իրավունքների խախտում և մենք վճռի կայացման պահից ունենք մեկ տարի ժամանակ՝ դիմումատուների և Նախարարների Կոմիտեի հետ քննարկելու և որոշում կայացնելու փոխհատուցման չափի և եղանակի վերաբերյալ:

Ի դեպ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ համաձայն դատարանի վճռի (տես 138 պարբերություն)՝ դիմումատուների կողմից նշված շարժական գույքը և անասունները ամենայն հավանականությամբ ոչնչացել են ռազմական գործողությունների ժամանակ, իսկ տները հայտնի չէ կանգուն են թե ոչ և հետևաբար միակ սեփականությունը, որ կարող է քննարկման առարկա դառնալ դա հողն է: Հողի վերաբերյալ էլ դատարանը հանգել է այն եզրակացության (տես 144 - 151 պարբերություններ), որ դիմումատուները խնդրո առարկա տարածքում հողի նկատմամբ ունեցել են միայն օգտագործման իրավունք քանի որ, ինչպես հայկական կողմը ներկայացրել էր դատարանին՝ համաձայն ԽՍՀՄ Սահմանադրության հողը չէր կարող լինել անհատի սեփականությունը, այլ կարող էր տրամադրվել միայն օգտագործման իրավունքով: Հետևաբար, դատարանի վճռի համատեքստում դիմումատուները Լաչինում գտնվող դեռևս ԽՍՀՄ ժամանակ իրենց տրամադրված հողի նկատմամբ սեփականության իրավունք չեն ունեցել և այժմ էլ չունեն, այլ միայն ունեցել են օգտագործման իրավունք և փոխհատուցման ենթակա գույք ասելով պետք է նկատի ունենալ բացառապես հողի նկատմամբ օգտագործման իրավունքը:

- Ե՞րբ կարող ենք հստակ ձևակերպել  Չիրագովի և Սարգսյանի  գործերով  ՄԻԵԴ-ի  վճիռների  իրավական հետևանքները Հայաստանի  և Ադրբեջանի համար.

- Եվրոպական դատարանի վճիռների վերջնական արդյունքը պարզ է լինում դրանց կատարումից և Նախարարների կոմիտեում հարցի վերջնական փակումից հետո: Այս առումով մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու: Կողմերին Եվրոպական դատարանը մինչև 2016 հունիսի ժամանակ է տվել փոխհատուցման հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումները ներկայացնելու համար: Կարծում եմ այս գործերով դեռ մեծ ծավալի աշխատանք կա կատարելու: Մի բանում վստահ եմ՝ Հայաստանի Հանրապետությունը ինչպես այս, այնպես էլ Եվրոպական դատարանի ցանկացած այլ վճռի վերաբերում է ընդգծված պատասխանատվությամբ:

- Պարոն Բաբայան շնորհակալ եմ հարցերին պատասխանելու համար:

- Ես էլ եմ շնորհակալ: 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 00:49 ՊՆ-ից հերքում են լուրերն, ըստ որոնց ադրբեջանական կողմը կրակ է բացել Տավուշի ուղղությամբ 03/05/2024 22:43 Ինչ անել, եթե երեխայի մոտ ալերգիկ ռինիտ է առաջացել 03/05/2024 22:30 Ծեծկռտուք ու կրակոց Բաղրամյան պողոտայում՝ Ամերիկյան համալսարանի մոտ 03/05/2024 22:19 Նիկոլ Փաշինյանը Զարեհ Սինանյանին 7 օրով Իտալիա է գործուղում՝ Միլան, Վենետիկ, Հռոմ 03/05/2024 22:07 Մամուլի ազատության միջազգային օրը Հայաստանում փոդքասթի համահեղինակներ են կալանավորված 03/05/2024 21:40 Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք 03/05/2024 21:24 Ռուսաստանի 25 քաղաքներում Հաղթանակի օրվան նվիրված շքերթներ կանցկացվեն, կցուցադրվի 2,5 000 միավոր զինատեսակ ու զինտեխնիկա 03/05/2024 21:09 Թրոմբոցիտոպենիա․ հաճախ ասիմպտոմատիկ է, բայց կարող է կյանքին վտանգ ներկայացնել 03/05/2024 20:54 Պաշարված գյուղում ո՞նց կլինենք․ Կիրանցի 03/05/2024 20:44 Կիրանցի մուտքը բացել են, բայց ոստիկանները շարունակում են մնալ գյուղում 03/05/2024 20:32 «Նիկոլ Փաշինյանին փոխանցեք, որ իսկական սահմանազատում և սահմանագծում արվել է 1985-ի փետրվարից մինչև 1987-ի հոկտեմբեր․ հետ ենք բերել 14 450 հեկտար հող, որը Ադրբեջանը տարել էր» 03/05/2024 20:20 Միրզոյանը Մալթայի արտգործնախարարին ներկայացրել է «խաղաղության» գործընթացի վերջին զարգացումները 03/05/2024 20:08 «Ակնկալում ենք գնահատական քաղաքական տեռորին»․ Հայտարարություն է փոխանցվել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին 03/05/2024 19:55 Կիրանց գյուղի ճանապարհը բացվել է․ «Ազատություն» 03/05/2024 19:40 Լրագրողի մասնագիտության մասին ոչ ճիշտ ընկալումներ ու կարծրատիպեր կան թե՛ պետական համակարգում, թե´ հասարակությունում առհասարակ․ Թաթոյան 03/05/2024 19:29 «Չընկրկել խոսքի ազատությանն ուղղված ճնշումների դեմ, անել հնարավորը՝ օր առաջ Հայաստանում խոսքի ու մամուլի իրական ազատության հաստատման համար»․ ՀԺՄ-ի ուղերձը՝ մամուլի ներկայացուցիչներին 03/05/2024 19:19 «Դուք էդտեղ եք շրջափակված, մենք՝ էստեղ»․ Ճանապարհին գտնվող ոստիկանները Բագրատ Սրբազանին չեն թողնում մտնել այլ ոստիկաններով շրջապատված Կիրանց․ Հեռախոսով է խոսել բնակիչների հետ (Տեսանյութ) 03/05/2024 19:07 2024 թվականի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի մարդկային կորուստները գերազանցել են 111 000-ը․ Շոյգու 03/05/2024 18:54 «Նման հայտարարություններ անողները նաև ուժ ու խիզախություն պետք է ունենան՝ պատասխանելու մեր հարցմանը»․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների մասին 03/05/2024 18:40 Սփյուռքի 12 ուսանողական և երիտասարդական միություն դատապարտել է Փաշինյանի քաղաքականությունը և ողջունել Տավուշում ձևավորված շարժումը 03/05/2024 18:27 «Վտանգավոր է»․ Կրեմլի արձագանքը՝ բրիտանական զենքով Ռուսաստանին հարվածելու մասին Քեմերոնի հայտարարությանը 03/05/2024 18:15 Արփի Դավոյանն ու Լուսինե Բադալյանն ԱԺ նիստի ընթացքում օնլայն խանութներ են այցելել․ Factor.am 03/05/2024 18:10 Կիրանցի բնակիչն իր գյուղ հասնելու համար ստիպված է ոստիկանական երեք անցակետ հաղթահարել (Տեսանյութ) 03/05/2024 18:00 Կիրանցի մոտ պայթյունների ձայներ են լսվելու, ՊՆ-ն է հայտարարել 03/05/2024 17:50 Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վրա կարված գործն արդեն դատարան է ուղարկվել, շոուն իշխանությունը կշարունակի այնտեղ․ Աբրահամյան 03/05/2024 17:37 Մայիսի 1-ի գիշերը Երևանի հյուրանոցներից մեկի մոտ 35-ամյա տղամարդու են սպանել 03/05/2024 17:24 Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույթի նշաձողը՝ խթանելով ներքին պառակտվածությունը, բևեռացվածությունն ու ատելության մթնոլորտը․ Բեգլարյան 03/05/2024 17:11 Հայաստանի իշխանության գործողությունները հետագա կապիտուլյացիա են և հակասում են ՀՀ Սահմանադրությանը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ 03/05/2024 16:59 Հայաստանի քաղաքական իշխանությունները հետևողականորեն հաստատում են մեկ անձի ավտորիտար ռեժիմ, օր օրի շատանում է քաղբանտարկյալների թիվը․ Խորհրդարանական ընդդիմության հայտարարությունը 03/05/2024 16:50 «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում 03/05/2024 16:37 Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգում է ՔՊ-ին փոխանցված անհայտ ծագման գումարները 03/05/2024 16:33 Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով 03/05/2024 16:30 Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է. Տեսանյութ 03/05/2024 16:15 Կոբախիձեն ԱՄՆ-ին մեղադրում է Վրաստանում հեղափոխության փորձի մեջ 03/05/2024 16:05 Վթար՝ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ 03/05/2024 15:59 «UAZ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր 03/05/2024 15:50 Իրազեկման ակցիա ԵՄ գրասենյակի մոտ՝ ի պաշտպանություն Տավուշի, Արցախի, ռազմագերիների և քաղբանտարկյալների 03/05/2024 15:42 Վեհափառը շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը՝ Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար 03/05/2024 15:32 Այսօր ընձառյուծի միջազգային օրն է, Հայաստանում կենդանու թվաքանակը հասնում է մինչև 10 առանձնյակի 03/05/2024 15:21 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ 03/05/2024 15:17 Ադրբեջանցի 40 պաշտոնյայի նկատմամբ «Մագնիտսկու գլոբալ պատժամիջոցների» կիրառման դիմում է ներկայացվել 03/05/2024 14:59 Ակնհայտ էր՝ ստացել էին ուղիղ ցուցում, փորձում էին մեքենան պահպանվող հատուկ վայր տեղափոխել, չկարողացան․ Դանիելյան 03/05/2024 14:57 44-օրյա պատերազմն ամենադաժան դասն էր. Աննա Վարդապետյան (Տեսանյութ) 03/05/2024 14:33 «Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (Լուսանկարներ) 03/05/2024 14:11 11 դրվագ է բացահայտվել․ Գլխավոր դատախազը նոր մանրամասներ հայտնեց Գավառում երեխայի բռնության դեպքից (Տեսանյութ) 03/05/2024 14:08 Երևանում հայտնաբերվել է 17-ամյա տղայի մարմին․ մահվան հանգամանքների վերաբերյալ կասկածներ կան 03/05/2024 13:57 ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան 03/05/2024 13:39 Գնել Սանոսյանն Արմավիրի մարզում ծանոթացել է կատարվող աշխատանքին, զրուցել շինարարների հետ, լսել խնդիրները և տվել հանձնարարականներ 03/05/2024 13:30 Ինչպե՞ս են քաղաքացիները վերաբերվում ԽՍՀՄ փլուզմանը և արդյո՞ք Մայիսի 9-ը մեզ համար կարևոր օր է. Հարցում 03/05/2024 13:22 Ո՞ր դեպքում քաղաքացիները դուրս կգան փողոցային պայքարի՝ հանուն իշխանափոխության. GALLUP 03/05/2024 13:20 Հարցվածների 81.6 տոկոսն ադրբեջանցիների հետ համակեցության պատրաստ չէ, եթե նույնիսկ երաշխավորեն անվտանգությունը. Հարցում 03/05/2024 13:15 Տավուշում ու հանրապետության տարբեր հատվածներում արձանագրվել են ոստիկանության կողմից առերևույթ անհամաչափ ուժի գործադրման դեպքեր. ՄԻՊ (Տեսանյութ) 03/05/2024 13:11 ՀՀ իշխանությունները լավագույնս տիրապետում են առկա մարտահրավերներին դիմագրավելու արդյունավետ գործիքակազմերին. ՔՊ-ական պատգամավոր 03/05/2024 13:00 Կարմիրբերետավորները նենց մի ուրախացել են, գրկում են իրար, աչքալուսանք են տալիս, իբր, երկիր են ազատագրել. ո՞նց եք ձեր երեխաների աչքերի մեջ նայելու (Տեսանյութ) 03/05/2024 12:55 ԵՄ-ն Ադրբեջանի ականազերծման ծրագրին 8 մլն եվրո կտրամադրի 03/05/2024 12:34 Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն 03/05/2024 12:24 Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են փոխկապակցված լինեն ՀՀ-ի վրա պատրաստվելիք նոր հարձակմամբ․ Թյուրքագետ 03/05/2024 12:22 «Հանգիստ, հավաքեք ձեզ». ՔՊ-ականի ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց (Տեսանյութ) 03/05/2024 12:19 ՀՀ տարբեր բնակավայրերում 545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ 03/05/2024 12:13 «Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն 03/05/2024 12:02 Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ 03/05/2024 11:57 Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ 03/05/2024 11:54 Բագրատ Սրբազանը Կիրանց է մեկնում. Փաստինֆո 03/05/2024 11:50 Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին տեղեկությունը 03/05/2024 11:42 Միջպետական ճանապարհ փակելը հարց լուծելու ձև չէ. իրավապահներն ինչ արել են, ճիշտ են արել. Հակոբ Արշակյան (Տեսանյութ) 03/05/2024 11:36 Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի 03/05/2024 11:27 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները և անվտանգությունը. Հայտարարություն 03/05/2024 11:21 Ուրախ եմ տեղեկացնել՝ «Մամուլի ազատության ինդեքս» 2024-ում ՀՀ-ն բարելավել է դիրքերն ու հայտնվել 43-րդ հորիզոնականում. Վարչապետի խոսնակ 03/05/2024 11:18 Հայաստանը բարելավել է դիրքերը մամուլի ազատության ցուցանիշով. RSF զեկույցը 03/05/2024 11:13 Հայկական հարսանիքի ավանդույթներով «7 օր, 7 գիշեր» ֆիլմը կներկայացվի հայաստանյան հանդիսատեսին 03/05/2024 11:07 Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան 03/05/2024 11:04 Հնդկաստանի երկու քաղաքացի է կալանավորվել՝ Երևանում սպանություն և խուլիգանություն կատարելու համար 03/05/2024 11:02 «Ավան» առողջության կենտրոնը քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ նորոգված պայմաններում 03/05/2024 11:00 Կիրանց գյուղի մուտքը շարունակում է փակ մնալ 03/05/2024 10:57 Ես երկրի ամենադաժան ոստիկաններից եմ եղել, բայց քրեական հանցագործի դեմ․ Թամամյան 03/05/2024 10:49 Գեղամ Նազարյանն առաջարկում է, որ Տավուշի մարզկենտրոնը լինի Կիրանցում (Տեսանյութ) 03/05/2024 10:47 Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս 03/05/2024 10:43 Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել 03/05/2024 10:38 Երևանում, Արարատում, Կոտայքում և Սյունիքում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 03/05/2024 10:37 Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները․ news.am 03/05/2024 10:34 Վերագնահատեք` Հայաստանը ժողովրդավարության բաստիո՞ն է, թե՞ ազատ անկման մեջ է դեպի բռնակալություն. Արթուր Խաչատրյան (Տեսանյութ) 03/05/2024 10:32 Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հատուկ հարցերով օգնականի հետ 03/05/2024 10:30 Մեկ հոգին որոշել է, որ ինքը, եթե շրջապատվի ոստիկանական զորքերով, ունի իրավունք որոշելու բոլորի ճակատագիրը 03/05/2024 10:28 Մեր երկրում մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՄԻՊ 03/05/2024 10:25 Այս ամենը վաղուց ներքաղաքականից վերածվել է ազգային-ազատագրական պայքարի, իսկ ուժայինների մի մասը կողմնորոշվել է ի օգուտ ադրբեջանական շահերի սպասարկմանը 03/05/2024 10:07 Ձեր երեխայի հաճախած դպրոցից քայլքով հեռացեք մոտ 150-160 մետր և պատկերացրեք «սահմանազատումից» հետո Կիրանցի նոր դպրոցի հեռավորությունը թշնամուց 03/05/2024 09:54 «Հրապարակ»․ ՔՊ-ում որոշել են, որ գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու են ընդդիմության դատաստանի 03/05/2024 09:51 «Հրապարակ»․ Կիրանցից դեպի Ոսկեպար, Բաղանիս տանող ճանապարհից արդեն երևում է Փաշինյանի բերած աղետը 03/05/2024 09:49 «Հրապարակ»․ Հայրենիքի հանձնմանն անձամբ հետևել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը 03/05/2024 09:46 «Ժողովուրդ»․ ՔՊ-ական պաշտոնյան աստղաբաշխական գումար է նվեր ստացել օտարերկրյա ընկերությունից 03/05/2024 09:43 Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 02/05/2024 23:01 Բրոնխոսկոպիա. Ինչպես են զննում թոքերը 02/05/2024 22:50 Չեք պատկերացնի՝ այս անձրևները մեզ ինչքան էին պետք․ Սուրենյան 02/05/2024 22:39 Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության․ «Տավուշը՝ հանուն հայրենիքի» (Տեսանյութ) 02/05/2024 22:26 Վաղը կներկայացնենք պայքարի հաջորդ քայլերը, մինչև վերջ գնալու ենք․ Գառնիկ Դանիելյան 02/05/2024 22:15 Լեո Նիկոլյանը 12 օր է՝ հացադուլի մեջ է, առողջական խնդիրներ ունի․ Հիվանդանոց չեն տեղափոխում, պարզաբանում չեն տալիս՝ ինչու են արգելել մուտք գործել Հայաստան 02/05/2024 21:48 Բորելը Աբդոլլահիանին հավաստիացրել է՝ ԵՄ-ն չի ցանկանում Իրանի հետ հարաբերությունները սրել 02/05/2024 21:29 Ով այսօր հոգևոր առաջնորդին բան է ասում, ծառայում է նեռին՝ ստին, մանիպուլյացիային, խաբեությանը․ Զոհրաբ Բեկ Գասպարենց (Տեսանյութ) 02/05/2024 21:13 Ինչպես է արտահայտվում փսիխոզը 02/05/2024 21:00 Երևանի կենտրոնում բախվել են «Zhongtong» և «MAN» մակնիշի ուղևորատար ավտոբուսները․ Վիրավոր քաղաքացուն հիվանդանոց են տեղափոխել

Տվյալ բաժնի վերջին նյութերը