23/07/2015 17:53
Էդվարդ Նալբանդյանն ընունել է ՀԱՊԿ ղեկավար Նիկոլայ Բորդյուժային
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային։
Ողջունելով հյուրին՝ նախարարն իր խոսքում նշել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ հանդիսացող ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը և շարունակելու է հետևողական ջանքերը՝ Կազմակերպության շրջանակներում դաշնակցային փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ:
Էդվարդ Նալբանդյանն ու Նիկոլայ Բորդյուժան անդրադարձել են աշնանը Դուշանբեում նախատեսված ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերի օրակարգին, ՀԱՊԿ-ում Հայաստանի գալիք նախագահությանն առնչվող հարցերին։
Հանդիպմանն արծարծվել են նաև Հավաքական անվտանգության խորհրդի՝ անցյալ տարեվերջին կայացած նստաշրջանի որոշումների իրականացման ընթացքն ու Կազմակերպության անդամ պետությունների միջև արտաքին քաղաքական համադրման հարցեր։