23/07/2015 11:07
Համանախագահներն այսօր կհանդիպեն Ադրբեջանի նախագահ Ի.Ալիևի հետ
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանխագահ Ջեյմն Ուորլիքը հերթական գրառումն է կատարել Twitter-ի իր միկրոբոլգում: Հիշեցնենք, որ Ուորլիքը տարածաշրջանային այցով այս օրերին գտնվում է Բաքվում:
Իր գրառման մեջ նա գրել է հետևյալը.
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը հնարավոր է, եթե կողմերը պատրաստակամություն և վճռականություն ցուցաբերեն:
Նա հայտնել է, որ այսօր համանախագահները Բաքվում հանդիպումներ կունենան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը:
«Այսօր հանդիպումներ կլինեն Բաքվում նախագահի և արտգործնախարարի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը քննարկելու համար: Խաղաղ կարգավորումը հնարավոր է, եթե կողմերը պատրաստակամություն և վճռականություն ցուցաբերեն»,- գրել է նա: