23/07/2015 12:24
Մինչև տարեվերջ՝ տնտեսվարողներին չեն ստուգի
Մինչև Կառավարության հերթական նիստի մեկնարկը՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ տնտեսվարողների խնդիրներին: Նրանց գործունեության ընթացքին անհարկի չմիջամտելու նպատակով, ինչպես նաև՝ հաշվի առնելով տեսչական համակարգի բարեփոխումների նոր փուլի մեկնարկը՝ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարեց քննարկումներ կազմակերպել տեսչական իրավասություններ ունեցող պետական մարմինների հետ, որպեսզի պայմանավորվածություն ձեռք բերվի, և ստուգումները մինչև 2015թ-ի ավարտը դադարեցվեն:
Վարչապետը նաև նշեց, որ պետք է լսել տնտեսվարողների բողոքները և որոշ ժամանակով դադարեցնել ստուգումները:
«Այս իրավիճակում մենք ամեն ինչ պետք է անենք՝ անհարկի միջամտությունները բացառելու և բոլոր կարգի ստուգումները նվազագույնի հասցնելու համար»,- ասաց Հ. Աբրահամյանը: