24/07/2015 15:37
Դեսպան. Իրանի փոխնախագահը կայցելի Հայաստան
Առաջիկա մեկ ամսվա ընթացքում Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի Հայաստան: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մուհամադ Ռաիսին:
Նրա խոսքով՝ այդ այցը կլինի ի պատասխան ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Իրան կատարած այցի.
«Այդ մակարդակի այցը անպայման իր ազդեցությունը կունենա հայ-իրանական հարաբերությունների առումով»,- շեշտեց նա: