24/07/2015 10:34
Բակո Սահակյանի մոտ քննարկվել են բանակաշինությանը և զինվորական դատախազության գործունեությանն առնչվող մի շարք հարցեր
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Արտավազդ Հարությունյանին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը, որին ներկա էին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը և գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը, քննարկվել են բանակաշինությանը և զինվորական դատախազության գործունեությանն առնչվող մի շարք հարցեր: