27/07/2015 12:45
Քաղաքագետ. Ադրբեջանը պատերազմին պատրաստ չէ՝ ո′չ ռազմական տեսանկյունից, ո′չ էլ՝ տնտեսական
Բանակցային գործընթացը փակուղուց հանելու համար հիմա համանախագահներին մնում է միայն Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն՝ ընդգծելով՝ դեռ հարց է կհաջողվի՞ անցկացնել այդ հանդիպումը, թե՝ ոչ:
«Կարծում եմ՝ դա կախված կլինի մարտի դաշտում ստեղծված իրավիճակից»,- ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Նրա կարծիքով՝ բանակցությունների ակտիվացումը կապված է նաև տարածաշրջանային զարգացումների հետ: Մասնավորապես այն պայմանավորված է Իրանի և վեցյակի միջև համագործակցությամբ.
«Երբ տարածաշրջանում ինչ-որ զարգացումներ են լինում, Ադրբեջանն անմիջապես անցնում է գործողությունների»,- ասաց քաղաքագետը:
Նա ընդգծեց՝ Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման հավանականություն չի տեսնում և այս պետության կողմից սահմանային իրավիճակը լարվում է քաղաքական դիվիդենտներ շահելու նպատակով.
«Հավանականությունը չեմ տեսնում առաջին հերթին այն պատճառով, որ Ադրբեջանը պատերազմին պատրաստ չէ՝ ո′չ ռազմական տեսանկյունից, ո′չ էլ՝ տնտեսական»,- ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը: