28/07/2015 19:17
«Նաիրիտի» նախկին տնօրեն. Գործարանը հնարավոր է վերագործարկել
«Նաիրիտ» գործարանը հնարավոր է վերագործարկել, դրա համար մենք ունենք հեղինակավոր ընկերության եզրակացություն։ Այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը:
Նրա խոսքով՝ պետությունը «Նաիրիտի» համար պետք է օրենք ընդունի, որ պոտենցիալ ներդրողներին վստահություն հաղորդի։
«Այդ օրինագծով պետք է զգալի հարկային արտոնություններ սահմանել, և դա թույլ կտա գրավել խոշոր ներդրողների վստահությունը։ Առանց դրա դժվար թե ինչ-որ մեկը հանձն առնի հարյուրավոր միլիոններ ներդնել և վերականգնել գործարանը։ Իսկ ասել, որ այն անհրաժեշտ է Հայաստանի տնտեսության համար, նշանակում է ոչինչ չասել»,- ասաց Կ. Իսրայելյանը։
Նշենք, որ արդեն փոխանցվել է գործարանի նախկին 400 աշխատակցի աշխատավարձը: