Արդարադատության նախարարի պաշտոնն արդեն 15 օր թափուր է
29/07/2015 09:25

Արդարադատության նախարարի պաշտոնն արդեն 15 օր թափուր է

«Հայկական ժամանակում» կարդում ենք. «Արդարադատության նախարարի պաշտոնը արդեն 15 օր թափուր է, չնայած՝ ԱԺ կուլիսներում համոզված են, որ այդ պաշտոնում նշանակվելու է Աժ պատգամավոր, պաշտպանության, ՆԳ և ԱԱ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:

Կարծիք կա, որ Նահապետյանի նշանակումը ուշանում է երկու պատճառով: Նախ նա Երևանի թիվ 8 ընտրատարածքից է ընտրվել, և իշխանությանը ժամանակ է պետք վերջնական կողմնորոշվելու համար, թե ով է այստեղ լինելու պատգամավորի իշխանական թեկնածուն արտահերթ ընտրություններում, որովհետև պատգամավորի՝  նախարար դառնալուց հետո 40-օրյա ժամկետում այդ ընտրատարածքում պետք է տեղի ունենան նոր ընտրություններ:

Նահապետյանի նախարար նշանակվելու պարագայում թափուր են մնալու նաև ԱԺ՝ վերը նշված հանձնաժողովի նախագահի և ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարի պաշտոնները, որոնք նույնպես զբաղեցնում է Նահապետյանը: Մեր տեղեկություններով, ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավարի համար քննարկվում է պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի, իսկ հանձնաժողովի նախագահի պաշտոնում Խոսրով Հարությունյանի թեկնածությունը: Չնայած այս քննարկումները շարունակվում են»։

Արդարադատության նախարարի պաշտոնն արդեն 15 օր թափուր է