Լոլիկի մթերումները կսկսվեն օգոստոսի 1-ից
29/07/2015 16:08

Լոլիկի մթերումները կսկսվեն օգոստոսի 1-ից

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ վերամշակող ընկերությունները օգոստոսի 1-ից սկսում են լոլիկի մթերումների գործընթացը, մասնավորապես՝ «ՄԱՊ» ՓԲԸ-ում և «Եվրոթերմ» ՓԲԸ-ի  Արմավիրի մարզի Վանանդի մթերման կետում:

Իսկ օգոստոսի 3-ից սկսած` լոլիկի մթերումներ կիրականացնեն նաև «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ն և «Արարատ սննդի կոմբինատ» ՍՊԸ-ն՝ Էջմիածնի պահածոների գործարանի տարածքում:

 

Լոլիկի մթերումները կսկսվեն օգոստոսի 1-ից