01/08/2015 14:56
Վարչապետ. Էլեկտրաէներգիայի սակագինը կսուբսիդավորվի «Որոտան» ՀԷԿ-ի վաճառքի գումարից
Հայաստանի կառավարությունը էլեկտրաէներգիայի թանկացումը սուբսիդավորելու է «Որոտանի» ՀԷԿ-ի վաճառքից ստացվող գումարներից: Այս մասին լրագրողների հետ զրույցում Գյումրիում ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Հարցին, թե արդեն հայտնի՞ է, թե որ կազմակերպությունն է ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելու, վարչապետն ասաց, որ 4 խոշոր կազմակերպություն կա և դրանց անուններն ուղարկվել են ՌԴ, որպեսզի ռուսական կողմը ևս իր համաձայնությունը տա:
«Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի աուդիտի արդյունքում թափանցիկություն ապահովենք, որպեսզի հասարակությունը տեղյակ լինի ամեն ինչից»,- ասաց երկրի վարչապետը:
Հիշեցնենք, որ այսօրվանից էլէկտրաէներգիայի սակագինը բարձրացավ 6.93 դրամով, սակայն օրեր տևած բողոքի ակցիաներից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ կառավարությունը կսուբսիդավորի սակագնի բարձրացումը, ինչպես նաև՝ ՀԷՑ-ում աուդիտ կանցկացվի: