04/08/2015 17:20
Համահայկական խաղերի ողջ ընթացքում կհերթապահի շտապօգնության ծառայությունը
Բնակչության և մարզիկների շտապ և անհետաձգելի բժշկական օգնությունն ու սպասարկումը պատշաճ և արագ կազմակերպելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարի հրամանով Համահայկական ամառային 6-րդ խաղերի անցկացման ողջ ընթացքում սահմանվել են շտապօգնության ծառայության լրացուցիչ հերթապահություններ: Աշխատանքներին ներգրածվված են Երևանի և մարզերի շտապ բժշկական օգնության բրիգադները: Այս մասին հայտնում են ԱՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Աղբյուրը նշում է, որ օգոստոսի 3-ին Երևանում հերթապահ շտապօգնության ծառայություն է դիմել 21 քաղաքացի, նրանցից 3-ը` տեղափոխվել է հիվանդանոց և անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս գրվել: Մարզերում դեպքեր չեն արձանագրվել:
ՀՀ առողջապահության նախարարության կողմից շտապ բժշկական օգնության ծառայություններին տրամադրվել են անհրաժեշտ դեղեր և բժշկական նշանակության ապրանքներ: