04/08/2015 10:35
Հայերը գերադասում են հանգստանալ Վրաստանում
Հայերը գերադասում են հանգստանալ Վրաստանում: Միայն հուլիսին Հայաստանից Վրաստան այցելածների թիվը կազմում է 181 հազար, ինչը 11.9 տոկոսով ավելին է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Այս մասին հղում անելով երկրի Ներքին գործերի նախարարությանը՝ գրում է «Գռուզիա օնլայնը»:
Երկրորդ տեղում է Ադրբեջանը` հուլիսին Ադրբեջանից Վրաստան է այցելել 160.2 հազար մարդ, ինչը 7.9 տոկոսով ավելին է նախորդ տարվա համեմատ, իսկ երրորդ տեղում Թուրքիան է` 152 հազար:
Աղբյուրի համաձայն՝ Ռուսաստանը Վրաստան այցելուների թվաքանակով զբաղեցնում է չորրորդ տեղը` ՌԴ-ից Վրաստանում հուլիսին հանգստացել է 140.3 հազար մարդ, ինչը 6.6 տոկոսով ավելին է, քան նախորդ տարի:
Իսկ ընդհանուր առմամբ հուլիսին Վրաստան է այցելել 737.7 հազար մարդ: