04/08/2015 19:03
Հրապարակվել է Սահմանադրության 1-15-րդ գլուխների նախագծի նախնական տարբերակը
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հրապարակել է Սահմանադրության 1-15-րդ գլուխների նախագծի նախնական տարբերակը հանրային քննարկումների համար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Արդարադատության նախարարությունից կից ներկայացնելով նաև հայեցակարգը, որը տեղադրված է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքում:
Նախարարությունից տեղեկացնում են նաև, որ նախագծի վերաբերյալ առաջարկությունները կարող են ուղարկվել Հանձնաժողովի քարտուղարությանը՝ [email protected] էլեկտրոնային հասցեով: