04/08/2015 13:35
Փաստաբան. Սահմանադրական փոփոխություններ արվում են իշխանությունը չկորցնելու համար
Հայաստանում Սահմանադրական փոփոխություններ արվում են՝ իշխանությունը չկորցնելու համար։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց փաստաբան Տիգրան Եգորյանը:
Նրա խոսքով՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը ոչ թե տապալեց բարեփոխումների հիմնավորման հարցը, այլ՝ բացահայտեց այդ նպատակը։
«Իրականում փոփոխությունների հետևում կա նպատակ, որից իշխանությունը հստակորեն չի շեղվում։ Գերնպատակն իշխանությունը պահելն է: Հայաստանում իշխանությունները լեգիտիմ չեն, ընտրությունների միջոցով Հայաստանում անհնար է իշխանության փոփոխությունը։ Եթե իշխանությունն արդյունավետ կառավարում չի իրականացնում, ապա առաջին հերթին պետք է փոխվի իշխանությունը, ոչ թե Սահմանադրությունը»,- ասաց Տ. Եգորյանը։