05/08/2015 09:30
Գյումրիում անօթևան է շուրջ 3500 ընտանիք
Գյումրում բնակարանաշինության և աղետի գոտու վերականգնման հնարավորությունների վերաբերյալ «Հայկական Ժամանակը» զրուցել է «Շիրակ կենտրոն» հ/կ ղեկավար Վահան Թումասյանի հետ:
«Ընդհանուր առմամբ, այս պահին Գյումրիում անօթևան է շուրջ 3500 ընտանիք (խոսքը տնակային ավաններում ապրողների մասին է), իսկ եթե ընտանիքով չհաշվենք, ապա ընդհանուր առմամբ՝ 11-12 հազար մարդ: Տարբեր պատճառներով շուրջ 3000 ընտանիք չի հաշվառվել որպես անօթևան և երկրաշարժի հետևանքով անտուն մնաց: Չհաշվառելու համար տարբեր պատճառներ կան, մարդ կա՝ չի իմացել, որ պետք է հաշվառվի, մարդ կա՝ ուշացրել է փաստաթղթերը, մարդ կա՝ այդ պահին երկրում չի եղել, ու հիմա պետությունը նրանց նկատմամբ պարտավորություն չունի:
Անօթևանների 20-30 տոկոսն էլ այլ վայրերից, այլ մարզերից է եկել Գյումրի ու հիմա սոցիալապես խայտառակ վիճակում է: Այս պահին պետությունը պարտավորություն ունի 450 ընտանիքի նկատմամբ և նրանց տրամադրելու է բնակարանների գնման վարձակայաններ, որոնցով գտնում ես տուն, ու պետությունը փոխհատուցում է տան գումարը: Այդ 450 ընտանիքները, սեպտեմբերից սկսած, կունենան համապատասխան վկայականներ, սակայն ինչպես տեսնում եք՝ մյուս 3000 ընտանիքի հարցը չի լուծվում: 3000 ընտանիքի համար տարբեր չափորոշիչներ են սահմանվել, որ պետք է այլ սեփականություն չունենաս, որ պետք է ժամանակին ու պատշաճ հերթագրվես և այլն»,-նշել է Թումասյանը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: