05/08/2015 10:40
«Էրեբունի» ԲԿ-ում հղի կին է մահացել
«Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել է 25 շաբաթական հղիությամբ երիտասարդ կին: Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացած կինը 23 տարեկան է, ով Էրեբունի ԲԿ է տեղափոխվել Գյումրիից՝ ծայրահեղ ծանր վիճակով:
«Հղիի՝ հիվանդանոց դիմելու պահին վիճակը ծայրահեղ ծանր էր և ախտորոշվել էր սրտի նեյտրալ անբավարարության չորրորդ աստիճան, ինչը նշանակում է ծանր սրտային պաթոլոգիա»,- Aysor.am-ին փոխանցեց հիվանդանոցի մամլո խոսնակ Շուշան Հունանյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ հիվանդանոց դիմելու հաջորդ օրը բժիշկները կատարել են հղիության ընդհատում՝ փորձելով փրկել կնոջ կնայքը, սակայն օգոստոսի 4-ին կինը մահացել է: