Մահացել է Լևոն Մելիք-Շահնազարյանը. Հոգեհանգիստը՝ Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցում
12/08/2015 10:31

Մահացել է Լևոն Մելիք-Շահնազարյանը. Հոգեհանգիստը՝ Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցում

Ծանր և երկարատև հիվանդությունից հետո մահացել է քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի տնօրեն  Լևոն Մելիք-Շահնազարյանը:

Լևոն Մելիք-Շահնազարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 12-ին Նոր-Նորքի 5-ի զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում` ժամը 18:00-ից 21:00-ն:  Քաղաքական գործչին վերջին հրաժեշտը տեղի կունենա օգոստոսի 13-ին` ժամը 13:00-ին, նույն վայրից:

Լևոն Մելիք-Շահնազարյանը  ծնվել է 1958 թ. Կիրովաբադում: 1974թ. ընդունվել է Տաշկենտի Ռուսաց լեզվի և գրականության ինստիտուտ: 1988թ. Մելիք-Շահնազարյանը տեղափոխվել է Արցախ: Եղել է «Միացում» շարժման ղեկավարի տեղակալ:

Նույն թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին եղել  է Գանձակում հայերի ինքնապաշտպանության ղեկավարներից մեկը: Իսկ 1991թ. ընտրվել է ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր: 1992-1995թթ.  ղեկավարել է ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին կապերի մշտական հանձնաժողովը, ինչպես նաև եղել է ԼՂՀ Ազգային ժողովի գերագույն խորհրդի նախագահությա ն անդամ:

Լևոն Մելիք-Շահնազարյանը 1997թ-ին տեղափոխվել է Երևան, որտեղ զբաղվել է դասավանդմամբ և վերլուծական գործունեությամբ: Հեղինակել է ավելի քան 500 քաղաքագիտական վերլուծականներ և հոդվածներ:

Aysor.am-ի խմբագրակազմը  ցավակցում է քաղաքագետի հարազատներին՝ ծանր կորստյան կապակցությամբ: