19/08/2015 13:52
Թուրքիայում խորհրդարանական արտահերթ ընտրություններ կանցկացվեն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգոստոսի 18-ին վարչապետ Ահմեթ Դավութօղլուին ազատել է կոալիցիոն կառավարություն ձևավորելու լիազորությունից:
Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնում էին, որ Դավութօղլուին այդպես էլ չի հաջողվել կոալիցիա ձևավորելու շուրջ բանակցությունները հաջողությամբ պսակել, և այդ գործին կանցնի Թուրքիայի նախագահ Ռ. Թայիփ Էրդողանը:
«Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի կենտրոնական ընտրական բարձրագույն մարմինն ավելի վաղ որոշել է, որ նոր խորհրդարանական ընտրությունների նախապատրաստության համար նախատեսված եռամսյա ժամկետը պետք է կրճատվի՝ նվազեցնելով այն մինչև 90 օր:
Արտահերթ ընտրությունների վերաբերյալ քննարկումներից հետո, որոշվել է նաև, որ նախագահի որոշումից հետո Թուրքիայիում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանկացվեն՝ երկրի Սահմանադրության և ԸՕ-ի համաձայն, որին հանձնաժողովը կրկին միաձայն կողմ է քվերակել:
Հիշեցնենք, որ Թուրքիայում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԱԶԿ-ն չէր կարողացել ստանալ ձայների բացարձակ մեծամասնությունը, որից հետո առաջ էր քաշվել կոալիցիոն կառավարություն ստեղծելու տարբերակը, սակայն խորհրդարան անցած մյուս երեք ուժերի հետ բանակցություններն այդ հարցում արդյունք չէին տվել:
Թուրքական իշխանությունները արդեն հայտարարել էին, որ եթե մինչև օգոստոսի 23-ը երկրում կառավարություն չձևավորվի, ապա արտահերթ ընտրություն անցկացնելու անհրաժեշտություն կառաջանա։