22/08/2015 09:02
Արթուր Բաղդասարյանի «Հայասի» ընկերությունը ֆինանսական խնդիրների առջև է կանգնած
ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի անվան հետ կապվող «Հայասի» ընկերությունը, «Հայկական ժամանակի» տեղեկություններով, ֆինանսական խնդիրների առաջ է կանգնած. Բաղդասարյանը ցանկանում է վաճառել գործարանը, բայց գնորդ չի գտնում։
Երեկ գործարանի տնօրենը տեղում չէր, իսկ հաշվապահ Վարդուհի Բալբաբյանը թերթի հարցին՝ ճի՞շտ է, որ «Հայասին» 12 մլն դոլարի պարտք ունի ու հիմա մտադրություն կա այն վաճառել, պատասխանեց. «Չէ, այդպես չէ, մնացածը... ես ձեզ մտադրություն չունեմ ինչ-որ մի բան ասել։ Տնօրենի հետ խոսեք։ Ընթացիկ պարտքեր են, էդ ո՞ր գործարանը վարկ չունի վերցրած, վարկ ունի և փակում է»։ Կարծեմ՝ 12 մլն դոլարի մասին է չէ՞ խոսքը թերթի ճշտող հարցին Բալբաբյանը արձագանքեց. «Այդ ինֆորմացիան ձեզ որտեղի՞ց»։ Ավելի փո՞քր է՝ համառելուց հետո էլ ասաց. «Ազիզ ջան....»,- ու էլ չխոսեց։