22/08/2015 09:35
Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունն Արդարադատության նախարարի պաշտոնում ուժի մեջ է
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունը արդարադատության նախարարի պաշտոնում ուժի մեջ է մնում: Ըստ «Հայկական ժամանակի»՝ ՀՀԿ-ականները պնդում են, թե վարչապետ Հովիկ Աբրահամյանին հաջողվել է համոզել Սերժ Սարգսյանին և սպասում են, որ նշանակումը տեղի կունենա եկող շաբաթ, երբ վարչապետը դեռ արձակուրդում գտնվելիս կլինի:
Ինքը՝ Արփինե Հովհաննիսյանը, որն, ըստ տեղեկությունների, հանգստանում է Իտալիայում, հեռախոսազանգերին չի պատասխանում և պասիվացել է նաև Ֆեյսբուքում: Հուլիսի 31-ից հետո նա որևէ գրառում իր էջում չի արել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: