22/08/2015 10:00
«Ոչ թալանին». Պահանջում ենք անհապաղ պատժել սրիկա ոստիկանին
«Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության անդամները պահանջում են պատժել այն ոստիկանին, ով երեկ «Ոտքի՛ Հայաստան» նախաձեռնության կազմակերպած ակցիայի ժամանակ Հանրապետության Հրապարակում ապտակել էր տարեց տղամարդուն:
«Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության անդամները հայտարարություն են տարածել, որում, մասնավորապես, ասված է.
«Պահանջում ենք անհապաղ պատժել օգոստոսի 21-ի դեպքերի ժամանակ տարեց մարդուն ապտակած սրիկա ոստիկանին։
Հավաքվում ենք օգոստոսի 22-ին` ժամը 19։00-ին, ՀՀ ոստիկանության գլխավոր վարչության շենքի մոտ (Նալբանդյան փ․ 130)»:
Հիշեցնենք, որ երեկ «Ոտքի՛ Հայաստան» նախաձեռնությունը Հանրապետության Հրապարակում կազմակերպել էր ակցիա, որի ժամանակ քաղաքացիներն անհնազանդություն էին դրսևորումավելի վաղ ակտիվիստներին բերման ենթարկելու կապակցությամբ և պահանջում էին նրանց ազատ արձակել: Այդ ժամանակ ոստիկանը ապտակել է տարեց տղամարդուն: