22/08/2015 10:47
Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
Օգոստոսի 22-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 23-26-ին շրջանների մեծ մասում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԱԻՆ լրատվական բաժնից:
Քամին` հյուսիսարևելյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 22-25-ին կնվազի 8-10 աստիճանով:
Երևանում օգոստոսի 22-ի երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, 23-26-ի երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
Օգոստոսի 22-ի ցերեկը սպասվում է +34-ից +36, երեկոյան՝ + 30-ից +32, օգոստոսի 23-ի գիշերը՝ +16-ից +18 աստիճան տաքություն: