22/08/2015 13:28
Խ. Մառոզյան. Պասիվությունը վկայում է անհուսության ու իշխանությունների հանդեպ անվստահության մասին
Քաղաքացիական հասարակությունն այսօր լռում է, և այդ պասիվությունը վկայում է անհուսության ու իշխանությունների հանդեպ անվստահության մասին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցացիա» ՀԿ նախագահ Խաչատուր Մարոզյանը:
«Սահմանադրական բարեփոխումներում, երբ խոսքը գնում է խորհրդարանում կայուն քաղաքական մեծամասնություն ձևավորելու մասին, հարցեր են առաջանում, քանի որ այդ մեծամասնությունը կոնսոլիդացիայի չի գնալու փոքրամասնության հետ: Դա հարվածելու է ժողովրդավարության հիմքերին»,-նշեց Խ. Մարոզյանը:
Նրա խոսքով՝ իրենք դեմ են այդ կայուն մեծամասնությանը և երկրորդ փուլին, որով կասկածի տակ կդրվի ժողովրդի քվեն: