25/08/2015 10:05
Էդմոն Մարուքյանի կուսակցությունը «Լուսավոր Հայաստան» կկոչվի
ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի նախաձեռնությամբ ստեղծվելիք կուսակցության աշխատանքները թափով առաջ են գնում։ «Հրապարակի» տեղեկացմամբ՝ արդեն վերջնական որոշում կա, թե այն ինչպես է կոչվելու. Բազմաթիվ քննարկվող տարբերակներից ընտրությունը կանգնել է. «Լուսավոր Հայաստան» անվան վրա, թեև մամուլում գրվեց «Հայկական երազանքի» մասին։
«Նոր քաղաքական ուժի մասին կհայտարարվի սեպտեմբերի կեսերին, ապա այն քաղաքական հստակ օրակարգ առաջ կքաշի՝ համախմբելով գաղափարակիրներին։ Ի դեպ, նախաձեռնությունն արդեն սկսել է մարզային այցելություններ կատարել և վերջերս եղել է Սյունիքի մարզում»,-գրել է թերթը։