26/08/2015 09:40
Վարդանիկ. Լավ է մուսուլման լինեինք, քան թե դառնանք գեյ
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը պատրաստ է առաջնորդել նոր սահմանադրության հանրաքվեի «այո»-ի շտաբը՝ միայն մեկ նախապայմանով. եթե սահմանադրական բարեփոխումների նախագիծ չներառվի նույնասեռականների ամուսնությունը չարգելող դրույթը:
«Ավելի լավ է մուսուլման լինեինք, քան թե դառնանք գեյ»,- «Ժամանակի» թղթակցին ասել է Ղուկասյանը:
Թերթի թղթակցի ճշտող հարցին՝ եթե իշխանությունների, Սերժ Սարգսյանի կողմից առաջարկ եղավ գլխավորելու «այո»-ի շտաբը, ինքը պատրա՞ստ է, Ղուկասյանը պատասխանել է. «Այո, բայց դեռ ոչ մի առաջարկ չի եղել»: