27/08/2015 16:32
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Հայոց համազգային շարժում կուսակցության ներկայացուցիչների հետ
Նախագահ Սերժ Սարգսյանը շարունակում է սահմանադրական բարեփոխումների շուրջ հանդիպումներ և քննարկումներ ունենալ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Այդ գործընթացի շրջանակներում Հանրապետության Նախագահն այսօր հանդիպել է Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցության ներկայացուցիչներ Ալեքսանդր Արզումանյանի, Արարատ Զուրաբյանի և Դավիթ Առաքելյանի հետ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից: