29/08/2015 11:57
Լոռու մարզում սպանել են 11-րդ դասարանի աշակերտին. Հանգամանքները պարզվում են
Նախօրեին, ժամը 20.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ որովայնի առաջնային մասի կտրած-ծակած վերքով իրենց մոտ է տեղափոխվել Կուրթան գյուղի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ, 1999 թ. ծնված Վարդան Գևորգյանը, ով մինչ բուժօգնություն ցույց տալը մահացել է: Այս մասին հայտնում են
Անմիջապես դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: