02/09/2015 18:20
Խորհրդատվություն՝ տեղեկատվական կայքերն ադրբեջանական հաքերային հարձակումներից պաշտպանելու համար
Հաշվի առնելով վերջին օրերին ադրբեջանական հակերային խմբերի ակտիվացումը, ինչպես նաև հայաստանյան որոշ կայքերի ուղղությամբ իրականացվող DDOS հարձակումների հաճախականության և ծավալի աճը՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը» իրականացնում է խորհրդատվություն՝ տեղեկատվական կայքերի պաշտպանության վերաբերյալ:
Խորհրդատվությունը տրամադրում են տեղեկատվական-տեխնիկական անվտանգության ոլորտի լավագույն փորձառու մասնագետները, որը տեղի կունենա վաղը, ժամը 14:00-ին ՀՀ Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ում` Օրբելի 23 հասցեում:
Մանրամասների ու այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 060-407040 հեռախոսահամարով: