04/09/2015 12:37
Արծրուն Հովհաննիսյան. Երեկվանից հետո վիրավոր է 3 քաղաքացիական անձ և մեկ պայմանագրային զինծառայող
Երեկ երեկոյան հակառակորդը հայ-ադրբեջանական սահմանին և Արցախի հատվածում շարունակել է ինտենսիվ կրակել տարբեր չափերի հրաձգային զենքերից և ականանետներից։ Այս մասին «Շանթ 2015» զորավարժությունների շրջանակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Անդրադառնալով վիրավորների մասին տեղեկություններին՝ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ Տավուշի մարզի Վազաշեն համայնքի մոտակայքում տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել 3 քաղաքացիներ:
Այս պահին նրանք հիվանդանոցում են:
«Տավուշի մարտական հենակետերից մեկում վիրավորվել է նաևպայմանագրային 1 զինծառայող։ Բարեբախտաբար բոլոր վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարն՝ ավելացնելով.
«Ընդհանուր առմամբ երեկ երեկոյան ու ուշ գիշեր կրակոցները ավելի քիչ են եղել, քան նախորդ գիշերներին։ Հուսանք, որ սա ընդհանուր լարված վիճակի թուլացման միտում է»: