30/09/2015 19:45
«Տաշիրը» գնում է ՀԷՑ–ը. Էլեկտրաէներգիայի սակագինը մեկ տարի չի փոխվի
«Տաշիր» ընկերությունների խումբն ու «ԻՆտեր ՌԱՕ» խումբը պայմանագիր են ստորագրել Հայաստանում էլեկտրաէներգետիկ ակտիվների առքուվաճառքի մասին։ Այս մասին տեղեկանում ենք «Տաշիրի» պաշտոնական կայքից:
Գործարքն արդեն արժանացել է Հայաստանի կառավարության կողմից և կավարտվի ՀԾԿՀ որոշումից հետո։ Կողմերը նաև պայմանավորվել են, որ «Հայաստանի էլեկտրական ցանցերն» ու «Հրազդանի ՋԷԿ»-ը շարունակել են ողջ ծավալով իրականացնել ստանձնած պարտավորությւոնները։
««Տաշիր» ընկերությունների խումբը ամբողջությամբ իր վրա է վերցնում ՀԷՑ-ի կառավարման գծով պարտականությունները», – հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը։
Զարգացման հետագա ծրագրերի մեջ է մտնում հակաճգնաժամային ծրագրի ներդրումը՝ ընկերության ֆինանսական գործունեության օպտիմալացման և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ֆինանսա-տնտեսական վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով։ Նախատեսվում է իրականացնել նաև բաշխիչ ցանցերի սարքավորումների փուլային արդիականացում։
Հայաստանի Հանրապետության բնակչությանն աջակցելու նպատակով որոշում է ընդունվել հաջորդ տարվա ընթացքում սեփական միջոցների հաշվին՝ ՀՀ կառավարության հետ պարիտետային սկզբունքով, փոխհատուցել բարձրացած և մինչև 2015թ. օգոստոսի 1-ը գործող սակագնի տարբերությունը՝ բնակչության և փոքր բիզնեսի համար։
«Ինտեր ՌԱՕ» խումբը Հայաստանում էլեկտրաէներգետիկ ակտիվների տիրապետման ողջ ընթացքում նեդրել է լավագույն բիզնես պրակտիկան, ներդրումներ իրականացրել Հայաստանի էլեկտրաէներգետիկ ոլորտում, արդիականացրել կորուստները, բարելավել ակտիվների գործունեության արտադրական արդյունքները»,- ասել է «Ինտեր ՌԱՕ»-ի խորհրդի նախագահ Բորիս Կովալչուկը, հավելելով, որ իրենք համաձայնության են եկել «Տաշիրի» հետ գործարք իրականացնել՝ հաշվի առնելով ակտիվների արդարացված արժեքը, ինչը կօգնի հասնել առավելագույն տնտեսական էֆֆեկտի։