01/10/2015 09:04
Կիրո Մանոյանն ամուսնանում է
ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը, վերջապես, ամուսնանում է: «Հրապարակի» տեղեկություններով, հարսանիքը տեղի կունենա հոկտեմբերի 3-ին, «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում։ Նրա ընտրյալը սփյուռքահայ է՝ նույնպես ՀՅԴ անդամ։
«Ի դեպ, Մանոյանը կտրականապես հրաժարվեց այս թեմայով որևէ տեղեկություն տալ։ Մեզ հաջողվեց միայն պարզել, որ հարսանիքին հրավիրվել են հիմնականում ՀՅԴ անդամներ։ Ի դեպ, մենք ինտերնետում փնտրեցինք պարոն Մանոյանի կենսագրությունը, սակայն պարզվեց՝ դաշնակցականներն իրենց կենսագրական տվյալները և հատկապես ծննդյան տարեթիվն էլ են գաղտնի պահում այն չկար անգամ նրա giromanoyan.net կայքում»,- գրել է թերթը։