01/10/2015 14:06
Կառավարությունը հաստատեց 2016-ի պետական բյուջեի նախագիծը
Կառավարության այսօրվա նիստում Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը ներկայացրել է 2016 թ. պետական բյուջեի նախագիծը:
Ըստ նախագծի` ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 2.2%, ՀՆԱ-ի դեֆլյատորի մեծությունը՝ 4%, 12-ամսյա գնաճի թիրախը 4 պլուս-մինուս 1%, դեֆիցիտը՝ 3.5%:
Ծախսերի ընդհանուր գումարը նախատեսված է 1 տրիլիոն 373 մլն դրամ, եկամուտների ընդհանուր գումարը՝ 1 տրլն 183 մլրդ դրամ, իսկ դեֆիցիտը՝ 190.7 մլրդ դրամ:
«Բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը ծրագրավորվել են 1 տրլ 129 մլրդ դրամ: Ծախսերի ծավալը ծրագրավորվել է շուրջ 1 տրլն 373 մլրդ-ի չափով։ 96%-ը բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին։ 2016-ի բյուջեի ծախսային մասը 2015-ի պետական բյուջեի համեմատ ավելացել է շուրջ 68 մլրդ դրամով»,- ասել է Գ. Խաչատրյանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ասել է, որ հոկտեմբերի 2-ին բյուջեի նախագիծը ուղարկվելու է Ազգային ժողով: