01/10/2015 14:31
ԱԳ փոխնախարար. Ադրբեջանն իր այս քայլերով հասունացնում է ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացը
Ադրբեջանը համապատասխան հակահարվածը ստանում է և շուտով խելքը գլուխը կհավաքի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Ինչո՞վ է պայմանավորված վերջին օրերի Ադրբեջանի կեցվածքը, նա ասաց. «Իրենք արդեն անցել են բոլոր սահմանները: Ստացվում է՝ միջազգային համաձայնագիրը իրենց համար ոչինչ է, որովհետև Ադրբեջանը խախտում է իր իսկ կողմից ստանձնած պայմանագրերը, մասնավորապես, 1994 թ. ընդունված զինադադարի պայմանագիրը»:
Ադրբեջանի նման վարվելակերպը Շ. Քոչարյանը նմանեցրեց տարբեր ահաբեկչական կազմակերպություններին, որոնք մարդկանց սպանում են, հուշարձաններ ոչնչացնում:
Շ. Քոչարյանը նաև ասաց, որ Ադրբեջանն իր այս քայլերով հասունացնում է ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացը: