01/10/2015 12:08
Մամեդյարով. Ադրբեջանը չի բացառում ԵԱՏՄ-ին անդամակցելու հեռանկարը
Ադրբեջանը չի բացառում Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հեռանկարը: Այս մասին Նյու-Յորքում Sputnik գործակալությանն ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
«Երբեք մի ասա երբեք»,- հարցին արձագանքել է նա և շեշտել, որ ներկայում իր երկիրը կենտրոնացած է ԵԱՏՄ բլոկի անդամ երկրների հետ բազմաթիվ երկկողմ հարաբերությունների կառուցման գործընթացի վրա:
Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ Ղազախստանի նախագահը հայտարարել էր, որ Ադրբեջանը, Իրանը, Հնդկաստանն ու Մոնղոլիան դիտարկում են ԵԱՏՄ հետ համագործակցության հնարավորությունը, իսկ Թուրքիան ցանկություն է հայտնել միության հետ կնքել առևտրային համաձայնագիր: