05/10/2015 19:50
Բակո Սահակյանն ընդունել է Հայկ Դեմոյանին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, տեղեկացնելով, որ
հանդիպմանը, որի մասնակցել է նաև ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, քննարկվել են Հայոց ցեղասպանությանն առնչվող հետազոտություններին և ուսումնասիրություններին, նրա միջազգային ճանաչմանը վերաբերող հարցեր: