08/10/2015 11:59
Բակո Սահակյանը Մարտունու շրջանում հանդիպել է բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այցելել է Մարտունու շրջանի Ճարտար քաղաք և հանդիպել համայնքի բնակիչների հետ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչությունից:
Քննարկվել են քաղաքում առկա խնդիրները, դրանց լուծման ուղիները:
Արցախի նախագահ Բ. Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:
Բ. Սահակյանին ուղեկցել են վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: